Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն Է ցույց տվել ոստիկաններին: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի օֆիսի մի ներկայացուցչի:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում Էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել Է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ձեծկռտոց Է սկսվել:
Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ Է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա: Շերիֆի օֆիսում հայտնել են, որ այս պահին կատարվում Է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում: