Փաշինյանը, եթե պաշտպանի Արսեն Թորոսյանին, մեկ է․ ուշ թե շուտ պարզ է դառնալու, որ նա ոտքից-գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ
Advertisement 1000 x 90

Փաշինյանը, եթե պաշտպանի Արսեն Թորոսյանին, մեկ է․ ուշ թե շուտ պարզ է դառնալու, որ նա ոտքից-գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ թարմ սկանդալն արդեն քանի օր է չի հանդարտվում, գնալով ավելի է փոթորկում հանրային կյանքն ու պատասխաններ տալու փոխարեն նոր հարցեր առաջացնում։

Եթե Թորսյանը ձոխողել է գործերը, ապա նա պետք է անմիջապես պաշտոնանկ արվի, քանի որ համավարակի դեմ պայքարի այս փուլում մի օր անգամ չի կարելի թողնել առողջապահության նախարարության նման կարևոր պետական կառավարման մարմինն առանց ղեկավարի։ Եթե Փաշինյանը գոհ է Թորոսյանի աշխատանքից ու նրան չի պատրաստվում պաշտոնանկ անել, ապա ինչպե՞ս հասկանալ, որ նա կարող է արձակուրդ գնալ, երբ չի ավարտվել արտակարգ դրության ժամկետը։ Իհարկե կարող է մարդը հոգնել ու արձակուրդ գնալ, բայց պատերազմի ժամանա՞կ։ Այդ դեպքում Փաշինյանը պետք է հայտարարծ լիներ, որ մենք պատերազմական իրավիճակում չենք այլևս, որ դուրս ենք եկել դրանից հաջողությամբ։ Սակայն թվերն ու փաստերը չեն հուշում, որ պանդեմիայի պատերազմը մեր պարագայում ավարտված է, առավելևս, որ հենց այդ մասին հայտարարի Փաշինյանը, այլևս չի կարող ընդդմիախոսներին մեղադրել, թե իշխանության դեմ պայքարն այս փուլում դավաճանություն է։

Սա այն դեպքն է, երբ վարչապետն ինչ քայլ էլ անի` սխալ է լինելու, քայլ չանի, սպասողական դիրք բռնի, ինչպես շատ հարցերում, ապա ժամանակն աշխատելու է իր դեմ։ Դա շախմատային տերմինով ասած ցուգցվանգի իրավիճակն է, որը մեր ապաշնորհ իշխանության պարագայում ավելի հաճախ է պատահում, քան անգամ շախմատում։

Փաշինյանը, եթե պաշտպանի Արսեն Թորոսյանին, մեկ է․ ուշ թե շուտ պարզ է դառնալու, որ նա ոտքից-գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ։ Քանի սեփական թիմակից պետք է զոհաբերի Փաշինյանը, միայն թե հեռու պահի Թորոսյանին կոռուպցիոն սկանդալներից, բայց մեկ է, դա մի օր ջրի երես է դուրս գալու, ու այդ դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց Փաշինյանի վրա։ Իսկ եթե հասկանալով, որ ավելի լավ է զոհաբերի Արսեն Թորոսյանին, որպեսզի փրկի իր դեմքը, սա էլ հարցի լուծում չէ, քանի որ Փաշինյանն առավոտից երեկո թմբկահարում է, թե՝ բոլորին քիչ են վճարում, բայց նախարարներին բարձր, քանի որ նրանց պատասխանատվությունը շատ մեծ է, ու պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան, որպեսզի կոռուպցիայի մեջ չթաթախվեն։ Իսկ հիմա ինչպե՞ս է արդարացնելու, որ բոլոր պայմանները ստեղծելով նախարարների համար, նրանք, այնուամենայնիվ, թաթախվում են կոռուպցիայի մեջ։

Առհասարակ, առողջապահության նախարարությունը, հատկապես նախարարը վաղուց մոռացել են ոլորտի քաղաքականություն մշակելու ու իրականացնելու իրենց հիմնական ֆունկցիայի մասին ու անցել են զուտ քաղաքական խնդիրների լուծմանը՝ Փաշինյանի համար։ Եթե պետք էր, որպեսզի սահմանադրության փոփոխության հանրաքվեի առիթով մարզային հանդիպումները շարունակվեին, ապա առողջապահության նախարարն այնպիսի անտրամաբանական հանգստացնող հայտարարություններ էր անում՝ աշխարհի ընդհանուր ֆոնից միանգամայն տարբերող, որ դա առնվազն անլուրջ էր դիտարկվում։ Երբ իշխանությունները հասկացան, որ հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները հավաքելը շատ բարդ է, եթե չասենք՝ անհնար, ուրախացան, որ ինչքան լավ է, որ մեզանում իրավիճակը այսքան վատ է՝ թե մեր հարևանների հետ համեմատած, թե աշխարհի շատ երկրների, որոնք իրենց տվյալներով մոտ են մեր երկրին։ Չէ՞ որ դրանով կարող են ընդդիմախոսներին լռեցնել։ Հիմա էլ, երբ արդեն անհնար է անընդհատ սահմանափակումները մեղմացնելուն զուգահեռ արտակարգ դրության ռեժիմն էլի երկարացնել, ու կարող է սա վերջին անգամը լինել, նոր պատրվակներ են պետք իշխանություններին։ Ու Փաշինյանն արդեն հասցրել է հայտարարել, որ աշխարհում աշնանը սկսվելու է պանդեմիայի երկրոդ ալիքը, ու նաև մեզ մոտ հենց ուսումնական հաստատությունները սկսեն աշխատել, ապա համավարակի նոր ալիք է բարձրանալու, ինչի արդյունքում կարող են ավելի խիստ սահմանափակումներ մտցվել, իսկ իրավիճակի Փաշինյանին փրկող եզրակացություններն էլ հիմնականում տալիս է առողջապահության նախարարությունը՝ մեկ լավ ցուցանիցներ ներկայացնելով, մեկ վատ, մեկ լավ կանխատեսումներ անելով, մեկ վատ։ Հիմա էլ Փաշինյանը կհետևի․ արդյոք ընդդիմադիրների բողոքի սպասվելիք ակցիաները կարո՞ղ են վտանգավոր լինել։ Եթե ոչ, ուրեմն թող հավաքվեն, հանրությունն էլ տեսնի, որ նրանք ոչ մի ազդեցություն չունեն։ Իսկ եթե այդ հավաքները աստիճանաբար դառնան իշխանությունների համար վտանգավոր, ապա վերջիններս անմիջապես կհիշեն, որ դեռ ժամանակին են զգուշացրել սպասվելիք համաճարակային ակտիվության մասին ու սահմանափակումներ մտցնելով կկանխեն հանրային դժգոյության ալիքը։

Ու եթե Արսեն Թորոսյանը նման անգնահատելի ծառայություն է մատուցում վարչապետին, կրծքով փակում հանրային դճգոհության ճանապարհը, ապա պետք է որ միայն նախարարական պարգևավճարով չբավարարվի, նա իր այդ ծառայության դիմաց շատ ավելին իրավուք ունի պահանջել Փաշինյանից։ Իսկ Փաշինյանը պետք է գիտակցի, որ Թորոսյանին «քավության նոխազ» դարձնելով կարող է նաև իշխանության ամենանվիրական գաղտնիքները ջրի երես հանել, թե ինչպես այսքան մարդու «գլուխ կերան», միայն թե դա օգտագործեին հանրային դժգոհությունը ժամանականավորապես լռեցնելու համար։

blognews.am



Նման նյութեր