«Խայտառակություն է»․ Հայկ Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի մասին
Advertisement 1000 x 90

«Խայտառակություն է»․ Հայկ Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի մասին

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա շնորհավորական ուղերձին՝ գրելով․ «Խայտառակություն է, երբ պետության ղեկավարն իր երկրին վերաբերող ամենակարևոր հարցի ամենակարևոր փաստական պահին կամ սխալ է տիրապետում, կամ միտումնավոր այն սխալ է ներկայացնում:

Արցախն «անկախացել» է ո´չ թե Խորհրդային Միությունից կամ Խորհրդային Ադրբեջանից կամ անգամ Ադրբեջանի Հանրապետությունից, այլ` Հայաստանի Հանրապետությունից: Իսկ քանի դեռ կար Խորհրդային Միությունը` Արցախը, որ այն ժամանակ ԼՂԻՄ էր կոչվում` վերամիավորվեց Հայաստանին: Եվ ոչ մի անկախություն այդ ժամանակ չէր հռչակվել, ոչ մի նման հեքիաթ չի եղել:

Ո՞ւր ենք գնում այսպիսի ինքնախաբեությամբ, ո՞ւր ենք շարժվում սեփական բոլորովին թարմ և բոլորին հայտնի պատմությունն ի վնաս սեփական պետության կեղծելու: Եվ ինչո՞ւ: Որովհետև այդպես մի քանի տգետ գլուխներ հարմա՞ր են համարում արտաքին քաղաքականություն վարելու տեսանկյունից:

Արդյո՞ք այսպիսի առաջնորդով մենք չենք գնում դեպի լիակատար ֆիասկո:

Արցախի անկախությունը հակապետական, հակահայկական, տերպետրոսյանական գաղափար է: Նոր, ազգային իշխանությունն անպայմանորեն ուղղելու է այդ դավաճանական սխալը, որ մենք դեռ դավանում ենք արդեն շուրջ երեսուն տարի»:

 



Նման նյութեր