Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում: Այդ մասին ասված Է գիտական հանրակցության ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված նամակում, որի տեքստը մեջբերում Է CNN հեռուստաընկերությունը:
«Մեր ղեկավարներն ինչպես երբեք պետք Է հասկանան գիտության արժեքը պետական քաղաքականությունը ձեւակերպելիս,- նշված Է նամակում:- Ժողովրդին իր ծառայության շատ տարիների ընթացքում Ջո Բայդենը մշտապես ցուցաբերել Է ցանկություն անսալու մասնագետներին, գիտահետազոտական մշակումների գործում միջազգային համագործակցության կարեւորության ըմբռնում եւ հարգանք մեր երկրի մտավոր կյանքում ներգաղթյալների ավանդի նկատմամբ»:
CNN-ը նշել Է, որ Բայդենի պաշտպանության այդ նամակը կազմելու նախաձեռնող Է դարձել ֆիզիկոս եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (Իլինոյսի նահանգից) դեմոկրատ Բիլ Ֆոսթերը: Ուղերձն ստորագրել են, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Հարոլդ Վարմուսը, որը ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բագավառում Նոբելյան մրցանակ Է ստացել «ռետրովիրուսային օնկոգենների բջջային բնույթի հայտնագործության» համար, ինչպես նաեւ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր կենսաքիմիկոս Ռոջեր Քոռնբերգը, որը մրցանակով Է պարգեւատրվել 2006 թվականին բջիջների կողմից գենետիկական ինֆորմացիայի պատճենման մեխանիզմի հետազոտության համար:
Բացի դրանից, տեքստի տակ իրենց ստորագրություններն են դրել ֆիզիկոս Բարրի Բերիշը, որը Նոբելյան մրցանակի Է արժանացել 2017 թվականին գրավիտացիոն ալիքների փորձարարական գրանցման համար, եւ 2009 թվականի դափնեկիրներ Էլիզաբեթ Բլեքբեռնը եւ Քերոլ Գրեյդերը, որոնք հայտնաբերել են «քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմը տելոմերների եւ տելոմերազի կողմից»: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Բայդենի մրցակիցը կդառնա Սպիտակ տան գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը: