
Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի կոնգրեսի նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ռաֆայել Լառեինան շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը: Լառեինան գրառումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ես միանում եմ Արցախից եկած իմ ընկերների տոնակատարությանը Եվրոպայի դարպասի մոտ այդ ժողովրդավարական օազիսի անկախության տարեդարձին»,- իսպաներեն, հայերեն և բասկերեն գրել է Լառեինան: