ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանը, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանը, Նոտր-Դամ համալսարանը և մի քանի այլ նահանգային համալսարաններ հայտնվել են COVID-19 համավարակի ճիրաններում:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում ուսումնական տարին սկսում է օգոստոսից: Ալաբամայի համալսարանի ավելի քան 1 000 ուսանող թեստավորման արդյունքում ստացել են դրական պատասխան: Նրանց կեսը հիվանդացել են օգոստոսի 25-27 ընկած ժամանակահատվածում:
Բուհն առայժմ չեն փակել, քանի որ ղեկավարությունը գտնում է, որ չկա ոչ մի ապացույց, որ վարակը տարածվել է լսարաններում:
Տասկալուս քաղաքի ղեկավարությունը, 2 շաբաթով փակել է բարերն ու ռեստորանները: Հույս ունեն, որ նման սահմանափակումներով կարելի է հաղթահարել ճգնաժամը: Կարծիք կա, որ առցանց դասընթացները կնպաստեն, որ կամպուսից շատերը կհեռանան, վնաս հասցնելով տնտեսությանը:
kp.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը