Կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետն առայժմ անհասանելի է․ գիտնականներ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետն առայժմ անհասանելի է․ գիտնականներ

Կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետն առայժմ անհասանելի է՝ դրա ձեռքբերմանը խոչընդոտում է գրիպի դեմ պատվաստման մակարդակը։ Իսկ ձմռանը գրիպի և կորոնավիրուսի համադրումը սպառնում է լուրջ խնդիրներով, գրում է Health Line-ը։

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բժշկական ապահովագրություն չունեցող ամերիկացիների միայն 16%-ն է պատվաստվել գրիպի դեմ: Ապահովագրական կարգավիճակը, անձնական բժիշկ ունենալը և տարիքը գրիպի դեմ պատվաստվելու որոշման կար ևորագույն գործոններից են: Հետազոտության մեջ նշվում է նա և, որ ԱՄՆ չափահաս բնակչության կեսից քիչ մասը 2017-2018թթ․ սեզոնին գրիպի պատվաստումներ են ստացել: Այս հիվանդությունից մահացությունն այն ժամանակ գերազանցել է 61 000-ը:

«Կոլեկտիվ իմունիտետ ունենալու համար մեզ պետք է հասնել պատվաստումների շուրջ 80% մակարդակի, բայց մեր ուսումնասիրության ոչ մի ենթախումբ չի գերազանցել նույնիսկ 60%-ը,- ասել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ռ. Ադամս Դադլին,- Գրիպի դեմ պատվաստման ցուցանիշները լայնորեն տատանվում էին` կախված ժողովրդագրական և այլ գործոններից: Կանայք ավելի հաճախ էին պատվաստվում, քան տղամարդիկ, ս ևամորթներն ու լատինամերիկացիները ավելի քիչ, քան սպիտակներն ու ասիացիները: Կար ևոր էր նա և բնակության վայրը՝ պատվաստվածների 26%-ը Տեխասում էր, 44%-ը՝ Վաշինգտոնում»:

Մասնագետների խոսքերով՝ գրիպի պատվաստումների միտումները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի պատվաստում ստանալ ցանկացող մարդիկ նույնպես շատ չեն լինի: Իսկ եթե սեզոնի ընթացքում գրիպը և կորոնավիրուսը միաժամանակ մոլեգնեն, դա առողջապահական ոլորտում լուրջ խնդիրների կհանգեցնի:

med.news.am