Ազատության հրապարակ, հանրահավաք, սեպտեմբերի 10, 1988. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի»
Advertisement 1000 x 90

Ազատության հրապարակ, հանրահավաք, սեպտեմբերի 10, 1988. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի»

Ազատության հրապարակ, հանրահավաք, սեպտեմբերի 10, 1988։

Կոմկուսի պաշտոնյաները հրավիրվել են ժողովրդի հետ խոսալու։

[…]

Կոմկուսի քարտուղար ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ․

— Հարգելի ընկերներ, մի շարք հարցեր են ստացվել քաղաքում էկոլոգիայի մասին: Այդ հարցը շատ է անհանգստացնում մեր ազգաբնակչությանը: Ես պետք է ասեմ, որ իսկապես ձեր անհանգստությունը հիմքեր ունի, որովհետև մենք նույնպես այդ բանը գիտենք և մտահոգված ենք քաղաքի օդային ավազանի վիճակով: Այդ թվում մենք նաև գիտենք ձեր պահանջը…. մենք նույնպես համաձայն ենք այդ ատոմակայանը փակել…

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱՆԿԱՐԿՈՒՄ Է. «Փակել, փակել, փակել»

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ․

— Մենք համաձայն ենք ատոմային էլեկտրակայանը փակելու հարցին: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Հարությունյանը պաշտոնապես դիմել է վերադաս մարմիններին` ատոմային կայանը փակելու համար: […]

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ․

— Ես մի փոքր զարմացած եմ. առաջին անգամ մեր ղեկավարությունից լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց ութ ամիս շարունակ սպասում էինք: […] Ես կկարդամ մի փոքրիկ հաղորդում, որ տպագրված է «Գիտատեխնիկական հեղափոխություն» բյուլետենում […] Միայն քամու հզորությամբ Հայաստանում Սևանում կարելի է ստանալ այնքան էներգիա, որքան այժմ ծախսում է մեր ամբողջ հանրապետությունը տարվա ընթացքում։ […]

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ․

— Ընկերներ, բոլորդ գիտեք, որ մենք սկսել ենք կառուցել ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթը` նույնքան հզորությամբ: Մենք այդ շինարարությունը դադարեցրել ենք, և երկրորդ հերթը այլևս չենք կառուցելու: Սկզբունքային համաձայնություն ենք ստացել եղած ատոմակայանը փակելու մասին (ես դրա մասին արդեն ասացի)։ […]

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ․

— Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի:

ԺՈՂՈՎՈՒՐԴ․ «Այո, փակել: Փակել, փակել: Գործադուլ»

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: