Էրդողանը գեներալներից պահանջել է խորտակել հունական նավերից մեկը
Advertisement 1000 x 90

Էրդողանը գեներալներից պահանջել է խորտակել հունական նավերից մեկը

Էրդողանն իր ռազմածովային ուժերից պահանջել է խորտակել հունական նավերից մեկը։ Այս մասին գրում է գերմանական «Die Welt» պարբերականը՝ հղում անելով սեփական ռազմական աղբյուրներին։

«Էրդողանի հաշվարկած պատերազմը» հոդվածում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը․ «Եթե Էրդողանին հայեցողությանը մնար, ապա Թուրքիան արդեն խորտակած կլիներ հունական նավերից մեկը»։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պարբերականը նշում է, որ օրեր առաջ Էրդողանը թուրք գեներալներից պահանջել է խորտակել Հունաստանին պատկանող նավը, բայց այնպես, որ ոչ ոք չտուժի։ Այդ առաջարկը, սակայն, մերժվել է թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից։

Այդ ժամանակ ստացվել է երկրորդ նմանատիպ առաջարկը՝ խոցել հունական ռազմական ինքնաթիռներից մեկը, սակայն այս առաջարկն էլ է մերժվել գեներալիտետի կողմից։

shantnews.am



Նման նյութեր