
ՄԱԿ-ի 2020թ. էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ իր դիրքերը բարելավելով 19 կետով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով է՛լ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Սա change.org հարթակի հայկական տարբերակն է»,- ասաց Ավինյանը: Նա խոստացավ ականջալուր լինել ներկայացվող հանրագրերին: