ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին Հոլիվուդի աստղ Լեոնարդո դի Կարպրիոյի հետ քննարկել է շրջակա միջավայրի պաշտպանության հաշվին ամերիկյան տնտեսության ամրապնդման հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է Associated Press (AP)-ը, այս մասին հայտնել է դերասանի հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Թերի Թեմինենը:
Նա նշել է, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքի կենտրոնի Trump Tower երկնաքերում և շարունակվել է շուրջ մեկուկես ժամ: Հանդիպմանը մասնակցել են հանրապետականի դուստր Իվանկան, ինչպես նաև նրա անցումային շտաբի մի քանի աշխատակիցներ: Դի Կապրիոն Թրամփին պատմել է իր այն գաղափարների մասին, թե ինչպես վերականգնվող էներգետիկայի զարգացումը կարող է ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր:
Թեմինենի խոսքով՝ Թրամփը հետաքրքրություն է հանդես բերել դի Կապրիոյի նախաձեռնությունների նկատմամբ և նշել, որ կրկին կհանդիպի դերասանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: