Համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը դեռ երկար ժամանակ կվերականգնվի
Advertisement 1000 x 90

Համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը դեռ երկար ժամանակ կվերականգնվի

Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային համավարակից հետո դեռ երկար ժամանակ վերականգնվելու է համավարակի եւ համավարակի բերած ճգնաժամի հետեւանքներից։ Այդ կարծիքին է գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Սյուինգը։ Բանկիրը կարծում է, որ վերականգնումն ամենայն հավանականությամբ կլինի անհամաչափ եւ տարբեր կերպ կանդրադառնա տարբեր ոլորտների եւ սեկտորների վրա։ Սյուինգը արձանագրում է, որ գործարար ակտիվության ներկայիս աճը երկարատեւ չի ձգվի ամենայն հավանականությամբ եւ կունենա կարճատեւ էֆեկտ։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն, ընթացիկ տարում տնտեսական անկումը 3 տոկոս կանխատեսման փոխարեն կլինի 4,9 տոկոս։ COVID-19-ի համավարակը շատ ավելի նեգատիվ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսական ակտիվության վրա 2020-ի առաջին կեսին, քան կարելի էր սպասել։ Վերականգնումն էլ կլինի ավելի դանդաղընթաց, քան սպասելի է։ Հաջորդ տարվա համար արդեն, ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության վերականգնումը 5,8 տոկոսի փոխարեն գնահատել է 5,4 տոկոս, ինչը վկայում է վերականգնման տեմպերի դանդաղման մասին։

politik.am



Նման նյութեր