«Աղքատ էինք ապրում, հաճախ վիճում էինք: Ես ափերից դուրս էի գալիս, կինս լռում էր:
Լռությունը մեծ ուժ է: Այն, որպես կենսաբանական զենք, պետք է արգելել…»։
«Տարբեր էին մեր ընդգրկումներն ու համամասնությունները: Ես շեշտը դնում էի միավորի վրա: Լենան շեշտադրում էր քանակությունը:
Նա իրավացի էր: Հաղթել կարելի է միայն քանակով: Ամբողջ համաշխարհային պատմությունը դա է ապացուցում…»:
«Կնախընտրեի էստեղ մնալ: Հուսամ՝ կարելի՞ է:
– Իհարկե, եթե մեզ սիրում ես…
– Գնդապետն ասում է՝ սիրում եմ:
– Սիրում ես, ուրեմն մնա: Մենք դեմ չենք…
– Սե՞րն ինչ կապ ունի,-ասացի ես:
Հետո ավելացրի.
– Սերը դեռահասների համար է… սա սեր չի, այլ ճակատագիր…»:
Հեղինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: