«Արկածներով եւ էքստրիմով լի ճանապարհը հաղթահարեցինք եւ հասանք գեյզեր»․ Լիա Զախարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արկածներով եւ էքստրիմով լի ճանապարհը հաղթահարեցինք եւ հասանք գեյզեր»․ Լիա Զախարյան

«Շատ վարկածներ են գրում` թե վնասվածքս շատ լուրջ է, շտապօգնությամբ ինձ տարել են հիվանդանոց, նույնիսկ, կարդացել եմ, թե մահացել եմ… ինչեր ասես, որ չեմ կարդացել այս ընթացքում, ու զարմանում եմ, որ նման նյութեր կարող են գրվել ու տարածվել: Ինձ իրականում այդ պահին ոչ մի բժշկական օգնություն չեն ցուցաբերել, ես ոտքի եմ կանգնել ու ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը: Գնացել ենք Շաքիի ջրվեժ, այնտեղ էլ իրականացրել ֆոտոշարք: Պարզապես, երբ այդ ամենից հետո մտա սենյակ, որ քնեմ, հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, բացի մեջքի հատվածի ցավերից, ունեի նաեւ գլխացավ, գլխապտույտ ու սրտխառնոց, աչքերիս դեմը երբեմն սեւանում է… Երեկ որոշեցի գնալ հիվանդանոց` գլուխս հետազոտելու, այնտեղ ինձ ասացին, որ ունեմ խորը ուղեղի ցնցում, ինչի հետեւանքը եղել է նաեւ աչքերիս ճնշման բարձրացումը: Ինձ ներարկում արեցին, դեղեր նշանակեցին, որոնք պետք է ընդունեմ 3 օր: Բժիշկը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է զգույշ լինեմ` այլ հետեւանքներից խուսափելու համար. եթե ցավերը կրկնվեն, եւս մեկ անգամ կարիք կլինի գնալ հետազոտման»,-ասաց դերասանուհին` հավելելով.

«Ինչեւէ, ներկա պահին ես լավ եմ, երեկ գնացել եմ Տաթեւի եկեղեցի, մասնակցել պատարագին, ինձ համար թալիսման եմ գնել, որն այժմ կախված է պարանոցիցս: Հուսով եմ, որ Աստված, ինչպես պահպանել է ինձ հարվածի պահին, այդպես էլ կշարունակեմ առողջ ապրել ու ստեղծագործել»:

Ավելի մանրամասն` news.am