
Անհայտ անձը մեքենայով անցել է Նյու Յորքի Թայմս Սքուերում կազմակերպված Black Lives Matter ցույցի մասնակիցների միջով, ինչի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածք է ստացել՝ հայտնում է New York Daily News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ըստ թերթի՝ Մանհեթենի հրապարակի տարածքում հավաքվել էր շուրջ 300 մարդ, որոնք բողոքի ցույց էին անցկացնում «ռասայական արդարադատություն» պահանջելով՝ կապված Ռոչեսթերում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության հետ:
Ինչպես հրատարակությանը հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը, մեքենան վարել է ԱՄՆ նախագահ Թրամփի կողմնակիցը: Հրապարակի մոտ տեղի է ունեցել փոքրիկ հանրահավաք՝ ի պաշտպանություն ամերիկացի առաջնորդի: