
«Աշոտ Բլեյանն ու ուսուցիչները ոտաբոբիկ, քննախույզ՝ քայլում էին լողավազանների շուրջը լցված խճերի վրա: Հարցրի՝ «Ի՞նչ են անում»: Պարզվեց՝ ստուգում են՝ հո խճաքարարերի մեջ սուր բան չկա՞, որ կարող է վնասել երեխաներին:
Այսօր կրթական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի ծնունդն է: Շնորհավո՛ր»,- իր էջում գրել է լրագրող Մարինա Բաղդագյուլյանը: