Հայաստանում այսօր նշում են ԱԻՆ աշխատակցի օրը։ Երևանի կենտրոնական փողոցներով հանդիսավոր քայլերթ էր`ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ։ Իսկ Հանրապետության հրապարակում ավտոերթ էր կազմակերպվել։
Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորում էին փրկարարներին, հասարակ քաղաքացիներն ավելի հուզիչ ձևով էին իրենց շնորհակալությունը հայտնում նրանց:
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը գեղեցիկ կադր է որսացել. փողոցային երաժիշտ պապիկը շնորհավորում և շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային: Վերջինս էլ իր հերթին սրտանց շնորհակալություն է հայտնում պապիկին՝ ձեռքը դնելով սրտին։
Հիշեցնենք` 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը երկրում հայտարարվեց ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոն, որպեսզի կարևորվի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը և հարգանքի տուրք մատուցվի իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների հիշատակին: