
39-ամյա Մեգան Մարքլը և 35-ամյա արքայազն Հարին թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամների կարգավիճակից հրաժարվելուց գրեթե ութ ամիս անց մեկ այլ որոշման մասին ասացին: Սասեքսի նախկին դքսերը երկարամյա պայմանագիր են կնքել Netflix ամերիկյան պլատֆորմի հետ, գրում է արտասահմանյան US US Weekly հրատարակությունը:
Մեգանն ու Հարին հիմնադրել են ընկերություն, որը նկարահանելու է գեղարվեստական ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր, հեռուստասերիալներ, շոուներ և մանկական ծրագրեր:
«Մեր ուշադրությունը կենտրոնանալու է կոնտենտի ստաեղծման վրա: Որպես երիտասարդ ծնողներ, ընտանեկան ծրագրեր ստեղծելը նույնպես կարևոր է մեզ համար: [Netflix] -ը աննախադեպ տարածումը կօգնի մեզ կիսվել տպավորիչ բովանդակությամբ, որը նոր հնարավորություններ է բացում », – հրատարակությունը մեջբերում է հայտնի զույգի խոսքերը:
