Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք իմանալ բոլորի սրտերը գրաված հայ տաղանդավոր փոքրիկի մասին. blognews.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք իմանալ բոլորի սրտերը գրաված հայ տաղանդավոր փոքրիկի մասին. blognews.am

Արդեն քանի օր է՝ համացանցն ակտիվորեն քննարկում է մոսկվաբնակ 6-ամյա հայ փոքրիկի՝ Ալեքսանդր Բեյլերյանի ելույթը ռուսական Առաջին ալիքի «Лучше всех» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ բացահայտվում են երեխաների տաղանդներն ու արտասովոր կարողությունները:

Ալեքսանդրը զարմացրեց ու հիացրեց շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին 6 տարեկան երեխայի համար իր անսովոր ունակություներով և անկաշկանդ պահվածքով: Այդ տարիքում նա տիրապետում է մի քանի լեզուների, ասմունքում և երգում այդ լեզուներով:

Շոուին ներկա էր նաև Ալեքսանդրի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, ում հետ էլ կապ հաստատեց BlogNews.am-ը:

Երաժշտության հանդեպ իր սերը փոքրիկ Ալեքսանդրը ժառանգել է ծնողներից: Հայրը՝ Հայկ Բեյլերյանը, երաժիշտ է, դաշնակահար, սակայն այժմ ելույթներ չի ունենում: Նա ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Մայրը՝ Եկատերինան, ևս դաշնակահարուհի է: Նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:

Հայկ Բեյլերյանի կատարումներից մեկը

Ալեքսանդրն ընտանիքի միակ երեխան է: Դեռ վաղ մանկությունից Ալեքսանդրի մոտ նկատվում էր բացառիկ երաժշտական լսողություն: Նա կարողանում է առանց գործիքի գուշակել նոտաները և անմիջապես երգել ու երգը շարունակել լսած նոտայից: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է անգամ բացարձակ մաքուր երաժշտական լսողություն ունեցող մարդկանց մոտ:

behlerian

Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև լավ զարգացած հիշողություն. 3,5 տարեկանում նա արդեն անգիր գիտեր Պուշկինի «Ոսկե աքաղաղի մասին հեքիաթը»:

Շոուի ժամանակ Ալեքսանդրը ռուսերենով և բնագրի լեզվով արտասանեց Շեքսպիրի «Համլետը», երգեց ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն և իտալերեն: Փոքրիկի ելույթով հիացած հայ հանդիսատեսը սկսեց քննարկել, թե ինչու երեխան ոչ մի բառ չասաց հայերեն լեզվով, և արդյո՞ք նա գիտի իր մայրենի լեզուն:

Այս հարցին ի պատասխան՝ Ալեքսանդրի հայրը մեզ ասաց. «Ճիշտ է՝ Ալեքսանդրը ծնվել է Մոսկվայում, բայց ամեն տարի ամռանը նա Հայաստանում է լինում, այցելում է Երևանում բնակվող իր պապիկին և տատիկին, ովքեր նույնպես երաժիշտներ են: Նա տիրապետում է հայերեն լեզվին: Խոսում և կարդում է այդ լեզվով:

 15401440_687571968086535_1843409760_n
Բայց քանի որ ապրում է Մոսկվայում և պայմանավորված իր լեզվային միջավայրով՝ ավելի լավ տիրապետում է ռուսերեն լեզվին: Անգլերեն կարողանում է կարդալ և խոսել առօրյա խոսակցական մակարդակով: Կարողանում է կարդալ նաև ֆրանսերեն, իսկ մյուս լեզուներով միայն երգում է»:

Ամբողջությամբ՝ blognews.am