
Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:
«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է 1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ 60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ:
Արմենուհի Մխոյան