Համացանցում է հայտնվել շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսի և կանադացի երաժիշտ The Weeknd-ի համատեղ տեսահոլովակը: Over Now երգի տեսահոլովակը հրապարակվել է շոտլանդացու YouTube-յան ալիքում:
Երգը դարձել է երաժիշտների առաջին համատեղ աշխատանքը: Տեսահոլովակը նկարահանվել է ֆուտուրիստական վառ ոճով: Տեսահոլովակում հայտնվում են իրենք՝ երաժիշտները՝ գրաֆիկական կերպարներով, ինչպես նաև անսովոր քաղաքներ, տիեզերք և այլ տարրեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը