Բրիտանիայի բնակիչ Օլուվաջորջ Ջոնսոնը կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված կարանտինից հետո վերադարձել է իր վարձակալած բնակարան և սարսափել է: Նրա բնակարանն ամբողջությամբ ծածկված է եղել աղավնիների փետուրներով և թռչունների ձվերով, գրում է Daily Mail-ը:
Քսանամյա ուսանողը գրեթե վեց ամիս չի եղել Նոթինգհեմում գտնվող իր բնակարանում, որտեղ նա ապրել է համալսարանում սովորելու ընթացքում: Կարանտինը նա անցկացրել է Լոնդոնում՝ ծնողների բնակարանում:
Նա ստիպված է եղել վերադառնալ իր ուսանողական տուն, քանի որ վերջինս նամակ է ստացել բնակարանը սպասարկող կազմակերպությունից: Նրան հայտնել են, որ բնակարանը բացել են, քանի որ այնտեղից շատ տարօրինակ ձայներ են լսվել:
Պարզվել է, որ ներսում աղավնիներ են եղել: Աշխատակիցները հեռացրել են աղավնիներին, բայց, ինչպես հայտնել է Օլուվաջորջը, բնակարանում ինչ-որ բաներ այլևս չեն վերականգնվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը