Բրիտանական Քիլինգվորթ քաղաքի բնակիչ Էլեյն Թոմփսոնը վիճակախաղում շահել է 2.7 միլիոն ֆունտ սթեռլինգ: Դա տեղի է ունեցել դեռ 1995-ի դեկտեմբերին: Այնուամենայնիվ, կինը չի թողել իր աշխատանքը, գրում է Evening Chronicle-ը:
Այս բոլոր տարիներին մուլտիմիլիոնատերն աշխատել է սուպերմարկետում:
«Հաջորդ շաբաթ ես կդառնամ 65 տարեկան, բայց ես պատրաստ չեմ թոշակի անցնել»,- ասել է կինը:
Նրա խոսքով՝ ինքը շարունակել է աշխատել՝ իր երեխաների համար արժանի օրինակ լինելու համար: Նրան նաև շատ է դուր գալիս այն, ինչ նա անում է առևտրային հաստատությունում:
Վիճակախաղում շահած գումարով Թոմփսոնն ընտանիքի հետ ճանապարհորդել է, երեխաների համար տներ գնել, Ford Fiesta մակնիշի ավտոմեքենա և մի քանի ձի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը