«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը նախազգուշացում կստանա. armlur.am
Advertisement 1000 x 90

«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը նախազգուշացում կստանա. armlur.am

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի նիստում նախազգուշացում կտա «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Պարզվում է՝ ՀԱԷԿ-ը մի հարցում ինքնուրույն է գործել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԱԷԿ-ի եւ «Ռեդի Սթեդի» ընկերության միջեւ այս տարվա հուլիսի 1-ին կնքվել է սննդի մատուցման ծառայությունների պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ՀԱԷԿ-ը պարտավորվել է նաեւ տրամադրել գույք, անհրաժեշտ տարածք, սարքավորումներ: Սակայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի շրջանակում փաստվել է, որ ՀԱԷԿ-ը խախտել է ՙԷներգետիկային մասին՚ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, քանի որ պայմանագրի ու դրա անբաժանելի մաս կազմող հավելվածի բովանդակությունից բխում է, որ պայմանագրով կարգավորվել է նաեւ սննդի պատրաստման եւ մատուցման ծառայությունների համար անհրաժեշտ տարածքի՝ ճաշարանի փոխանցման հարցը:

Ստացվում է, որ ՀԱԷԿ-ը անկախ պայմանագրային ձեւից, ճաշարանը փոխանցելուց առաջ պարտավոր էր նախապես ստանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը, որը սակայն չի արվել: Ինչի արդյունքում ՀԱԷԿ-ին Հանձնաժողովի կողմից նախազգուշացում է տրվել:

Ս.Հ.