«Երեւի եկող տարվա մեջ կամուսնանանք». Տյոմի ու Էմմայի նոր ֆոտոշարքն ու կորոնավիրուսի պատճառով կրած վնասները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երեւի եկող տարվա մեջ կամուսնանանք». Տյոմի ու Էմմայի նոր ֆոտոշարքն ու կորոնավիրուսի պատճառով կրած վնասները

Երգիչ Տյոմն ու ընտրյալը՝ երգչուհի Էմմա Հովհաննիսյանը, այս ընթացքում միանգամից երկու նոր ֆոտոշարք են հասցրել իրականացրել: Երգիչն ամենահետաքրքիր կադրերը տրամադրել է NEWS.am STYLE-ին, մենք էլ նրա հետ զրույցի ընթացքում փորձել ենք նոր բաներ բացահայտել երաժշտական աշխարհի ամենաներդաշնակ զույգերից մեկի մասին:

«Մեր ֆոտոները միշտ պատահականության սկզբունքով են լինում, բայց ունենք մի քանի լուսանկարներ, որոնք արվել են հատուկ՝ որպես ֆոտոշարք: Կառանձնացնեմ այս վերջին երկու ֆոտոշարքերը, որոնք եղան հենց լուսանկարիչների՝ շատ տաղանդավոր Նարեկ Պետրոսյանի եւ Գայանե Հովսեփյանի կողմից: Ունեցանք գեղեցիկ շարքեր եւ դեռ մեկ տեսարան էլ ունենք նկարելու. շատ շնորհակալ ենք Նարեկին եւ Գայանեին առաջարկի եւ գեղեցիկ նկարների համար»,-ասում է Տյոմը՝ խոստովանելով, որ լուսանկարվելիս եւ լուսանկարներ ընտրելիս իրենց զույգից ավելի բծախնդիր է Էմման.

«Դե, ինձ թվում է՝ բոլոր աղջիներն են այդպիսին. իրենք հազար անգամ նայում են՝ «աչք-ունք», քիթ, հայացք… (ծիծաղում է): Ինձ համար հեշտ է նկար ըտրելը, որովհետեւ ինձ համար ավելի կարեւոր է նկարի տրամադրությունը. ես նայում եմ նկարին, որն ունի տրամադրություն ու գեղեցիկ վիճակ. շատ չեմ խորանում այլ հարցերում»:

Տյոմը նշում է՝ ինքն ու Էմման, առհասարակ, թեթեւ ու ուրախ մարդիկ են, ինչով էլ ըստ իրենց ընկերների՝ տարբերվում են շատերից.

«Որպես զույգ՝ մեր հատկությունները դառնում են մեկ, եւ, հետեւաբար, կառանձնացնեմ այդ պահը, որովհետեւ մեզ ճանաչողները-չճանաչողները միշտ ասում են, որ շատ ենք տարբերվում մեր պոզիտիվ տեսակով: Երկրորդն էլ այն է, որ եկուսս էլ երգիչ ենք եւ միասին միշտ մեկ բեմում ենք հանդես գալիս».-խոսելով իրենց զույգի յուրահատկությունների մասին՝ առանձնացրեց Տյոմը:

Ամբողջությամբ՝ style.news.am