Պրոֆեսիոնալ սպորտը իսկապես մեծ գումար վաստակելու հնարավորություն է: Ճիշտ է, ոչ բոլորին է դա հաջողվում: Մարզիկի համար բավարար չէ բարձր մարզական արդյունք ցույց տալը: Աստղերի հիմնական եկամուտը, որպես կանոն, գալիս է գովազդային պայմանագրերից: Եվ այստեղ անհրաժեշտ է մարզիկների ակտիվոթյունը սոցցանցերում և լրատվամիջոցներում:
Նախկինում ամենահարուստ ֆուտբոլիստը համարվում էր Կրիշտիանու Ռոնալդուն, բայց այս տարի Ռոջեր Ֆեդերերը շրջանցել է նրան։
1․Ռոջեր Ֆեդերեր ,106,3 մլն դոլար
35 տարվա մեջ առաջին անգամ թենիսիստը գլխավորեց Forbes-ի ցուցակը: Ռոջերն արդեն 38 տարեկան է, նա կարիերայի մայրամուտին է: Այսօր նա աշխարհի միայն 4-րդ լավագույն թենիսիստն է: Սակայն դա չի խանգարել նրան 100 միլիոն դոլար վաստակել գովազդային պայմանագրերից և վաճառքից: Իր մասնագիտական կարիերայի համար նա վաստակել է «ընդամենը» 6 միլիոն դոլար:
Որպես կանոն, Forbes-ի համար ամենաբարձր դիրքերը զբաղեցնում են թիմային սպորտաձևերի ներկայացուցիչները: Բայց կապված աշխարհում վերջին իրադարձությունների հետ, հանկարծ թենիսը առաջ անցավ:
- Կրիշտիանու Ռոնալդու, 105 միլիոն դոլար
Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Առաջինը, ով կարողացավ հասնել 1 միլիարդ դոլարի նշագծին՝ ընդհանուր հասույթով։ Այսօր նա միայն երկրորդն է: Նա հետ մնաց Ֆեդերերից մոտ 1.5 միլիոն դոլարով:
Կրիշտիանուն ամուր եկամուտ ունի առևտրից: Միայն նրա CR7 ապրանքանիշը բերում է ամբողջ հասույթի 25%-ը: Եվ սա հագուստի, կոշիկի, օծանելիքի, սպորտային սննդի շարք է: Իսկ վերջերս՝ ֆիթնես ակումբների ցանց: Ռոնալդուն իր անունով մի ամբողջ կայսրություն է կառուցել: Այնուամենայնիվ, նրա հիմնական եկամուտը դեռ գալիս է մասնագիտական գործունեությունից:
- Լիոնել Մեսսի, 104 միլիոն դոլար
Լիոնել Մեսսին մտել է այս տարվա ամենահարուստ մարզիկների լավագույն եռյակ: Նա Ռոնալդուի հետ մրցում էր 2009 թվականից: Չնայած այն փաստին, որ արգենտինացին սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 3 տարի անց, նա բառացիորեն հետապնդում է Ռոնալդուին: Իսկ սպորտում գուցե նաև շրջանցում է նրան: Մեսսին «Բասրելոնայի» հետ 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ ստացել է «Ոսկե գնդակը»: Միայն ֆուտբոլից նա վաստակել է 600 միլիոն դոլար ընդհանուր եկամուտ:
- Նեյմար , 95,5 միլիոն դոլար
Եվս մեկ ֆուտբոլիստ մեր ցուցակում: Նեյմարը շատ եկամտաբեր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: 5 տարվա պարտավորությունը նրան 350 միլիոն դոլար կբերի, իսկ Նեյմարը նաև շատ սիրված է սոցիալական ցանցերում: Նա զիջում է միայն Ռոնալդուին: Միայն Instagram-ում նրան դիտում են 141 միլիոն օգտվողներ: Նման հայտնիությունը թույլ է տալիս լավ գումար աշխատել գովազդով։
- Լեբրոն Ջեյմս, 88,2 միլիոն դոլար
Լեբրոն Ջեյմսը 6-րդ անգամ դարձել է NBA-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: 2019 թվականին Լեբրոնը 4-րդ անգամ դարձավ NBA-ի ամենաթանկ խաղացողը: Միայն «Լեյքերսից» իր մասնագիտական գործունեության համար նա ստացավ 92 միլիոն դոլար, ինչը նշանակալի արդյունք է ներկայիս խաղացողի համար: Լեբրոնը համագործակցել է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Walmart, Coca-cola և Beats by Dre ապրանքանիշերը: Եվ նա ցմահ պայմանագիր ունի Nike-ի հետ: Լեբրոնն ունի նաև իր մեդիաընկերությունն ու արտադրական գործակալությունը, որոնք առաջիկայում նախատեսում են Մայքլ Ջորդանի հետ նկարահանել «Տիեզերական ջեմ» ֆիլմի ռեինկառնացիան:
Սիրարփի Աղաբաբյան