
Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկը՝ Գյումրին, նոր շունչ կստանա ջազի ռիթմերի շնորհիվ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում կիրականացնի առցանց ջազային համերգներ:
Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում հանդես կգա «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակը»:
Առցանց ջազ համերգների սկիզբը՝ ժամը 17:00-ին: Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության» https://www.facebook.com/manukyancompany/ և «Ջազի հայկական ասոցիացիայի» https://www.facebook.com/armjazzassociation/ ֆեյսբուքյան էջերի միջոցով: