
Աշխարհի առաջատար ռակետներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարն ԱՄՆ բաց առաջնությունում:
Նյու Յորքում ընթացող US Open-ի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում նա հաղթեց հույն Մարիա Սակարիին` 3:6, 7:6, 3:6 հաշվով: Հաջորդիվ` քառորդ եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը 32-ամյա բուլղարացի Ցվետանա Պիրոնկովան է: