
Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Football-ը: Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ազգերի լիգայի շրջանակում Խորվաթիայի դեմ խաղին, սակայն covid-19 թեստի դրական պատասխանի պատճառով բաց կթողնի հանդիպումը:
Մբապեն ՊՍԺ-ի 7-րդ ֆուտբոլիստն է, որ վարակվում է կորոնավիրուսով: Մինչ այս վարակվել էին նաև Նեյմարը, Իկարդին, Դի Մարիան, Պարեդեսը, Նավասը և Մարկինյոսը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը