«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցել-չմասնակցելու, հարուստ ընտանիքից լինելու քննարկումների և անցած ուղու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցել-չմասնակցելու, հարուստ ընտանիքից լինելու քննարկումների և անցած ուղու մասին. life.tert.am

Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: Tert.am Life-ին տված հարցազրույցում Աթենան պատմել է չեղարկված երազանքի, այս ընթացքում իր զբաղմունքների, լսարանի սիրո և իր վերաբերյալ քննարկումների մասին:

-Ինչպե՞ս անցկացրիք գարունըորի ընթացքում պետք է շունչ քաշելու ժամանակ չունենայիքսակայն անցավ կարանտինում:

-Ես շատ ժամանակ անցկացրի իմ ընտանիքի հետ. մի բան, որ վաղուց էի ուզում, բայց չէր ստացվում: Մենք հոգ էինք տանում միմյանց մասին, և ես ինձ այնքան երախտապարտ էի զգում դրա համար: Երբեմն մենք պետք է հասկանանք, որ աշխատանքը և հաջողությունը միակ բանը չեն, որ լցնում են մեզ:

Անհաջողություններից ընկճվո՞ղթե՞ ավելի հաստատվող տեսակ եք:

-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան,  իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր