Եֆրեմովին ութ տարով ազատազրկել են մահացու ելքով ավտովթարի համար
Advertisement 1000 x 90

Եֆրեմովին ութ տարով ազատազրկել են մահացու ելքով ավտովթարի համար

Մոսկվայի կենտրոնում մահացու վթար կազմակերպած դերասան Միխայիլ Եֆրեմովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: Այս մասին սեպտեմբերի 8-ին ՝ վկայակոչելով Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի դատավոր Ելենա Աբրամովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով («մեքենա վարողի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած վիճակում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»):

Այս հոդվածով նվազագույն պատիժը 5, առավելագույնը ‘ 12 տարվա ազատազրկում է: Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը, որը հրապարակել է Եֆրեմովի գործով դատավճիռը, նշել է հանցագործության պահին նրա հարբած վիճակը:

Դատավճռի հրապարակմանը Մոսկվայի Պրեսնենսկի դատարան դերասանը եկել է առանց իրերի. դերասանի ձեռքում եղել է միայն փաստաթղթերի թղթապանակ: Աջակցության խումբը նրան դատարանի շենքի մոտ դիմավորել է «Միշան մեղավոր չէ» բացականչություններով։

Դատախազը դատարանից խնդրել է 11 տարվա ազատազրկում։ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաեւը հայտարարել է, որ իր պաշտպանյալին սպառնում է վեցից ութ տարի ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանի վերջին նիստում Եֆրեմովն ընդունել է մահացու ավտովթարի մեղքը։

armdaily.am



Նման նյութեր