
Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն ու Գրիգոր Կյոկչյանն են:
Ըստ երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանի` մինչև երգի վերնագիրն ընտրելը երկար են մտածել. «Չէինք ցանկանում դա ընտրել, ամեն ինչ անում էինք` այդ տարբերակից խուսափելու համար, բայց քանի որ կրկներգի ամենահիշվող հատվածն էր, ընտրեցինք հենց այդ տարբերակը: Երգը վաղուց եղել է Ռիչարդ Մադլենյանի մոտ, հետո այն վերցրել է երգչուհի Ստելա Մկրտչյանը:
Ռիչարդն առաջարկել է զուգերգով հանդես գալ, դիմել են Արամեին, նա լսել է երգն ու շատ է հավանել: Արամեն միշտ էլ ասել է, որ պարտադիր չէ զուգերգը լինի հայտնի մարդու հետ: Եթե երգիչն ունի լավ տվյալներ, կարող է նաև հայտնի չլինել»:
Ամբողջությամբ՝ life.tert.am