Երգչուհի Ազիզան պատրաստվում է հարսանիքի, եւ այժմ ընթանում են արարողության ակտիվ պատրաստությունները։ Հարսանեկան արարողության համար արդեն իսկ 50 կգ կարմիր ձկնկիթ է գնվել, իսկ նորաձեւության սրահում պատրաստում են հարսնացուի զգեստը, որն, ըստ դիզայների մտահղացման, պետք է զարդարված լինի 11 մլն ռուբլի արժողությամբ Սվարովսկի քարերով։
Սակայն օրերս, մինչ Ազիզյան զբաղվում էր հաճելի հոգսերով, նրա փեսացուին՝ մոսկվաբնակ ստոմատոլոգ Դավիթ Գրիգորյանին, «բռնացրել» ես «Դոմ 2»-ի աստղի գրկում։ Դա տեղի է ունեցել սկանդալային իրապատում-շոուի հերթական թողարկման նկարահանումների ընթացքում։ Մինչ Դավիթը գրկախառնվել է նախագծի մասնակից Յանա Շաֆեեւայի հետ, ներկաներից մեկը նկարել է նրանց։
Տեսանյութը ցուցադրվել է նախագծի հրապարակում։ Հանդիսատեսը շոկի մեջ էր։ Բավական չէ, որ Յանան կարող էր Դավիթի դստեր տարիքին լինել, նա աղջկա հետ սիրախաղ է սկսել իր հարսանիքի նախօրեին։ Առայժմ հայտնի չէ, թե այդ առնչությամբ ինչ է մտածում Ազիզան, քանի որ նա հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Ճանաչող մարդիկ նշում են, որ Դավիթ Գրիգորյանն ու Յանա Շաֆեեւան ծանոթացել են Վալերի Բլյումենկրանցի եւ Աննա Լեւչենկոյի հարսանիքի ընթացքում։ Արդեն այդ ժամանակ Դավիթն անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել աղջկա նկատմամբ եւ ամեն կերպ սիրախաղ է սկսել նրա հետ։