
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսին, ռուսերեն դիմել է Կոնգոյից իր գործընկեր Ժան-Կլոդ Գակոսոյին: Գակոսոն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատ շնորհակալ եմ»,- ռուսերեն ասել է Չավուշօղլուն` դիմելով Գակոսոյին իրենց համատեղ մամուլի ասուլիսի ավարտից հետո:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսերենի իր իմացությունը այնպիսի մակարդակի է հասցրել, որ կարող է կատակել ռուսերեն ՌԴ նախագահ Ոլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ:
1983 թվականին Գակոսոն ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի լրագրության բաժինը, ինչից հետո դարձել է հաջողակ քաղաքական գործիչ իր երկրում, որտեղ տարբեր տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել: