
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստավորման պատասխանը եղել է բացասական:
«Սերժ Սարգսյանը, որի մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի դատական գործով նիստը հետաձգվել էր նրա բացակայության պատճառով։
Պաշտպան Ամրամ Մակինյանը բժշկական փաստաթղթեր էր ներկայացրել դատարանին, որոնց համաձայն` Սարգսյանը սուր շնչառական վարակ ուներ և բարձր ջերմությամբ պառկած էր տանը։