
Թոքերի հիվանդության դեմ ռուսական դեղամիջոցն օգնել է նվազեցնել կորոնավիրուսից մահացությունը 5 անգամ, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ պացիենտները զգացել են լավացում սուրֆակտանտի ինհալացիայից հետո:
Պետերբուրգի, Մոսկվայի , Տյումենի եւ Սըկտըվկարի մասնագետների փորձը ցույց է տվել, որ դեղամիջոցն օգնել է նվազեցնել կորոնավիրուսից մահացության ռիսկը: Դեղամիջոցը ստացած 28 պացիենտներից 24-ն ապաքինվել է: