Ի՞նչ է անհրաժեշտ անել երիկամների քրոնիկական հիվանդությունից պաշտպանվելու համար
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է անհրաժեշտ անել երիկամների քրոնիկական հիվանդությունից պաշտպանվելու համար

Բանջարեղենի կանոնավոր գործածումը, ֆիզիկական մարզումները եւ ծխելուց հրաժարվելը նվազեցնում են երիկամների քրոնիկական հիվանդության զարգացման հավանականությունը։ Այս մասին նշված է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Society of Nephrology-ում։

Մասնագետները կատարել են ավելի քան 100 հրապարակված գիտական աշխատանքների պարբերական ամփոփում եւ մեթա անալիզ, որոնք ներառել են աշխարհի 16 երկրներից ավելի քան 2,5 մլն առողջ մարդկանց տվյալները։ Գիտնականների նպատակն էր պարզել, թե կենսակերպի ինչպիսի փոփոխություններն են կարող նվազեցնել երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Գիտնականներին հատկապես հետաքրքրել է երիկամների վիճակի վրա այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսին են՝ սննդակարգը, ֆիզիկական մարզումները, ծխելը եւ ալկոհոլի գործածումը։

«Մենք հայտնաբերել ենք, որ կենսակերպը մեծ դերակատարում ունի, եւ մի շարք խորհուրդներ ենք մշակել, որոնք կարելի է տալ երիկամների քրոնիկական հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնել ցանկացող առողջ մարդկանց»,- ասել է Գրիֆիտի համալսարանից բժիշկ Ջեյմոն Քելին։

Գիտնականների խոսքով՝ երիկամների առողջության պահպանման համար անհրաժեշտ է հետեւել բանջարեղնով հարուստ սննդակարգի, որում բավարար քանակությամբ կալիում է պարունակվում։ Նաեւ խորհուրդ է տրվում կրճատել ալկոհոլի գործածումը, մեծացնել ֆիզիկական ակտիվությունը։ Կարեւոր դեր են խաղում նաեւ ծխելուց հրաժարվելը եւ աղի քիչ գործածումը։ Այս բոլոր խորհուրդների համալիրն օգնում է 14-22 տոկոսով նվազեցնել երիկամների քրոնիկական հիվանդության հավանականությունը։

news.am