Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն] (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Աշխարհին հայտնի հայազգի ռեժիսորը 20-րդ դարի ամենահետաքրքիր դեմքերից մեկ էր: Նրա բազմազանությունը, տաղանդի տարօրինակ ու անընկալելի յուրահատկությունն ու քաղցրությունը անտարբեր թողնել չեն կարող ոչ ոքի:

Այս հոդվածով կփորձենք ներկայացնել Փարաջանովի առաջին սիրո պատմությունը․

Փարաջանով․ Առաջին սերը միշտ կուտ է գնում

Առաջին սերը Մոսկվայում հանդիպած թաթարուհին էր՝ Նիգյարը: Հանրախանութում պատահական հանդիպում՝ ճակատագրական, սեր, ամուսնություն՝ անթույլատրելի: Նիգյարի ծնողները մեծ փրկագին են պահանջում իրենց աղջկա համար. թաթարական ավանդույթ էր: Փարաջանովը հարուստ չէր, փող տալ չէր կարող: Սակայն գուցե հա՞յրը օգներ: Նա հորն աղերսալի նամակ գրեց և փող խնդրեց: Սակայն Իոսիֆի համար սա հայրական վիրավորված ինքնասիրության վրեժը լուծելու առիթ էր՝ վերջապես: Նա մերժեց. հայրական ավանդույթ էր: Թող որդին չհրաժարվեր ընտանեկան ավանդական գործից և փող ուներար, թող հոր մասնագիտությունը շարունակեր և ինքը կօգներ…

ի դեպ․․․․

Սերգեյի հայրը Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից էր: Նա հնավաճառ էր և քաղաքում հասարակաց տուն ուներ՝ «Ընտանեկան տուն» անվամբ: Այս տան համար մարմնավաճառներ էին բերում աշխարհի ամենատարբեր քաղաքներից, իսկ նրանց ընտրում և ընդունում էր Փարաջանովի մայրը:

Սակայն շուտով Իոսիֆին՝ Սերգեյի հորը ձերբակալում են, ունեցվածքը՝ բռնագրավում, գործունեությունը՝ որակում հանցավոր: Նման մանկություն ունեցած Սերգեյը երբեք չուզեց հոր ուղին բռնել՝ հնավաճառությամբ զբաղվել: Հայրն էլ երբեք որդուն չներեց դրա համար:

Թաթարները փրկագնի բացակայությունը ներել չկարողացան: Նիգյարի եղբայրներն իրենց քրոջը Փարաջանովի հետ այդպես երջանիկ տեսնել չէին ուզում. ավելի լավ է՝ սպանեն սեփական քրոջը. նրանք Նիգյարին գնացքի տակ նետեցին և խնդիրը փակվեց: Վերջ: Ինչպե՞ս վերապրել այս ցավը, այս անարդարությունը: Ի՞նչ անել…

1955 թվականին Սերգեյը «Անդրիեշ» ֆիլմն է նկարում՝ ի հիշատակ կնոջ։ Նկարում է և անցնում առաջ:

vnews.am