Լոս Անջելեսի դատարանը հրաժարվել է գաղտնիացնել Փիթի և Ջոլիի ամուսնալուծության տվյալները
Advertisement 1000 x 90

Լոս Անջելեսի դատարանը հրաժարվել է գաղտնիացնել Փիթի և Ջոլիի ամուսնալուծության տվյալները

Լոս Անջելեսի շրջանային (Կալիֆոռնիայի նահանգ) գերագույն դատարանը հրաժարվել է գաղտնիացնել Հոլիվուդի աստղեր Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ապահարզանի գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: Այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ, որը դեկտեմբերի 7-ին ստացել է ABC հեռուստաընկերությունը: Համապատասխան միջնորդությունն ուղարկվել էր Փիթի ներկայացուցիչների կողմից:

Դատավոր Ռիչարդ Բերջը հրաժարվել է բավարարել այդ պահանջը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ կդիտարկի այն բանի հնարավորությունը, որ բացառվի առանձին փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, որոնք վերաբերում են զույգի վեց երեխաներին: Բերջը հավաստիացրել է, որ դատարանը կղեկավարվի անչափահասների շահերով:

Ինչպես ասվում է Փիթի ներկայացուցիչների կողմից տրված միջնորդության մեջ, դերասանը խիստ մտահոգված է այն բանից, որ ԶԼՄ-ներում ապահարզանի գործընթացի վերաբերյալ տվյալների հայտնվելը կարող է վնասել երեխաներին:

Ջոլիի փաստաբանները նշել են, որ Փիթը փորձում է «հասարակայնության ուշադրությունից թաքցնել ոչ թե երեխաներին, այլ իրեն»: Դերասանների պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել հրապարակման շուրջ:



Նման նյութեր