Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը սեպտեմբերի 8-ին նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ասում է` մեծ խնջույքների սիրահար չէ, այդպիսով որոշել է ավելի մեղմ ձեւով տոնել իր օրը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անուշիկը պատմել է, թե ինչու չի սիրում աղմկոտ միջոցառումներ եւ ինչու ծննդյան օրը չի պահում նպատակներ:
Անուշիկը նշում է` տարիքից չի վախենում, բայց նաեւ չի սիրում այն բարձրաձայնել` անձնականը նախընտրելով թողնել ավելի փակ.
«Դեռ չեմ վախենում տարիքից, որովհետեւ շատ մեծ չեմ, բայց վստահ եմ, որ տարիների հետ այդ վախերը կլինեն, որովհետեւ դա յուրաքանչյուր մարդուն բնորոշ գիծ է: Ծննդյանս օրն առանձնապես չեմ սիրում նշել, որովհետեւ աղմկոտ հացվաքույթների սիրահար չեմ: Նախընտրում եմ հանգիստ անցկացնել այդ օրը, զբաղվել ինձանով եւ հատընտիր ընկերների միջավայրում նստել, զրուցել… Պարել առանձնապես չեմ սիրում, դրա համար` ռեստորանային հավաքույթներին բնորոշ ծնունդներ էլ չեմ սիրում: Բայց ընկերներս շատ են, ու երբ հավաքվում ենք, մոտավորապես, նման մի բան է ստացվում (ծիծաղում է)»:
Ամբողջությամբ՝ news.am