Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Advertisement 1000 x 90

Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին

Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսական օգնություն տրամադրել որդուն՝ արքայազն Հարիին ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, հայտնում է People-ը։

Թագավորական ընտանիքից առանձնանալու որոշումից հետո Սասեքսի դուքսն ու դքսուհին խոստացել էին ֆինանսապես անկախ դառնալ, սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո Հարիի հայրը նրանց գումար էր տրամադրում ընթացիկ ծախսերի համար։

People-ի աղբյուրներն ընդգծում են, որ ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցվել է, երբ դուքսերը պայմանագիր են կնքել Netflx սթրիմինգային ծառայության հետ եւ գործարքի շնորհիվ իրենց ապահովել ութ զրոներ պարունակող հոնորարով։ Այս իրավիճակում դժվար է հավատալ, որ ամուսիններին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ։

Ապրիլի 1-ից արքայազն Հարին ու Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ թագավորական մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։

news.am