
Բիլ Մյուրեյը Happy birthday to you երգով շնորհավորել է բասկետբոլի 94-ամյա երկրպագուհի Մերիլենդ Հուք Ուիբլին, որի թոռը հոլիվուդյան դերասանին բազմության մեջ նկատել էր ամերիկյան թիմերի միջև անցկացվող մրցախաղի ժամանակ:
Նոյ անունով երիտասարդը Մյուրեյին խնդրել է իր տատիկի համար ոչ մեծ շնորհավորանք կազմակերպել մրցախաղից հետո: Չնայած դերասանը հոգնած էր, նա շատ սիրալիր գտնվեց և հաճույքով համաձայնեց, պատմել է Նոյը ABC News-ին: Արդյունքում, նրա մոտ լուսանկարվել և ինքնագիր վերցնել ցանկացողների երկար հերթ է գոյացել: