Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսեյ Միրանչուկին՝ իտալական A Սերիա տեղափոխվելու կապակցությամբ: Մխիթարյանը ռուս գործընկերոջը դիմել է տեսակապով, որն ապահովել է հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Ողջույն, Ալեքսեյ։ Շնորհավորում եմ քեզ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն ես կատարել։ Քեզ երջանկություն եմ մաղթում, հաջողություններ, և, իհարկե, հաջողություն։ Հուսով եմ՝ քեզ կդրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում։ Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը։