Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից. ինչ կապ ունի Զախարովան
Advertisement 1000 x 90

Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից. ինչ կապ ունի Զախարովան

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառման համար։ Գրառումը վերաբերում էր Սերբիայի պատվիրակության այցին Վաշինգտոն։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Վուչիչն այդ մասին հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ նա «հիանալի հեռախոսազրույց է ունեցել»։

 

«Նախագահ Պուտինն ինձնից երբեք որևէ բանի համար ներողություն չէր խնդրել, Սերգել Լավրովը նույնպես։ Դրա պատճառով (Զախարովայի գրառման) երկուսն էլ արեցին դա։ Ընդ որում՝ ես անգամ չեմ էլ հիշատակել և որպես դաստիարակված մարդ երբեք չէի էլ հիշատակի։ Կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք, և ինձ համար դա առօրյա և ոչ կարևոր դեպք է»,-ընգծել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ Պուտինը ներողություն է խնդրել Վուչիչից:

Ավելի վաղ սերբական պատվիրակությունը, նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ, այցելել էր ԱՄՆ, որտեղ բանակցություններ էր վարել Կոսովոյի «վարչապետ» Ավդուլահ Հոթիի հետ, կողմերը համաձայնագիր էին ստորագրել նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության մասին: Սերբական ԶԼՄ-ներում տարածվել է լուսանկար, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի սեղանից որոշակի հեռավորության վրա։

Զախարովան այդ լուսանկարը հրապարակել էր Facebook-ում, Վուչիչի լուսանկարին ավելացնելով՝ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի ոտքը ոտքին գցելու կադրը։

Ավելի ուշ Զախարովան ասել էր, որ իր հրապարակումը սխալ են մեկնաբանել և հավելել՝ «միակ բանը, որ գրառումը պարունակվում էր, «բացառիկների» կողմից ամբարտավան վերաբերմունքի մերժումն է։

armeniasputnik.am



Նման նյութեր