Սիրելիի կամ լավ կերակուրի հետ շփվելու հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է AFP- ն։
«Սեքսը ո՛չ կաթոլիկ, ո՛չ քրիստոնեական, ոչ էլ ինչ-որ այլ բան է։ Այն պարզապես աստվածային հաճույք է»,- ասել է Ֆրանցիսկոսը: Հայրապետի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:
«Չափազանցված բարոյականությունը», որը ժխտում է զգացմունքները, «քրիստոնեական ուղերձի թյուրիմացություն է»,- շեշտել է Հռոմի պապը: Նրա կարծիքով՝ ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ լինելու համար, իսկ սեռական հաճույքն ավելի գեղեցիկ է դարձնում սերը և գործում է որպես տեսակը շարունակելու երաշխիք:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ