ՄԱԿ-ը հայտարարել Է, որ COVID-19-ի պատճառով աղքատություն Է սպառնում եւս 176 մլն մարդու
Advertisement 1000 x 90

ՄԱԿ-ը հայտարարել Է, որ COVID-19-ի պատճառով աղքատություն Է սպառնում եւս 176 մլն մարդու

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ Է հավաքում, վատթարը դեռ առջեւում Է: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հաղորդել Է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:

Այսպես, աղքատության խնդիրների եւ մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհութերն ասել Է, որ աշխարհում կարող Է 176 մլն մարդ համալրել չքավորների շարքերը, եթե օրական նվազագույն ապրուստամիջոցի համար ընդունվի 3,2 դոլար ցուցանիշը:

Նա նշել Է, որ համավարակի տնտեսական հետեւանքներն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար, եւ իրադրությունը համեմատել Է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ:

Նրա խոսքով, տարբեր երկրներում պետական սոցիալական աջակցությունը լի Է թերություններով, ունի կարճաժամկետ բնույթ, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը ոչ բավարար բնույթ Է կրում, ինչի արդյունքում բազմաթիվ համաքաղաքացիներ չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում:

Նա հավելել Է, որ բազմաթիվ մարդիկ չեն կարող կառավարական սխեմաներից օգտվելու հնարավորություն ունենալ անբավարար համակարգչային կրթության կամ ինտերնետի հասանելիության բացակայության պատճառով: Օլիվիե դե Սհութերը նաեւ կոչով դիմել Է աշխարհի ղեկավարներին, որոնք սեպտեմբերին հավաքվելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամելեայում՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունն արմատախիլ անելու եւ անհավասարությունը կրճատելու համար:



Նման նյութեր