Պալատն ուներ` 500 տեղանոց հյուրանոց, 400 տեղանոց ռեստորան, երկու սրճարան. հին հուշեր
Advertisement 1000 x 90

Պալատն ուներ` 500 տեղանոց հյուրանոց, 400 տեղանոց ռեստորան, երկու սրճարան. հին հուշեր

Հին ու բարի հուշերն իսկապես ամենքիս կյանքում կարևոր դերակատարում ունեցող այն իրողություններն են, որոնք որ կարելի է համարել երբեմնի հարստություն: Սակայն այդ հարստությունը այժմ առկա է միայն հիշողությունների և պատմության տեսքով:

Այն, ինչը նախկինում կար, ներկայում այլևս գոյություն չունի:

Երևանյան գողտրիկ անկյուններն իսկապես իրենց առանձին համն ու հոտն ունեին այն մարդկանց կյանքում, որոնք քաղաքի ամեն մի քարի հետ իրենց պատմությունն ունեին:

Երբեմնի այս վայրը իսկապես կապված է շատ ու շատ մարդկանց հիշողությունների հետ:
ԵՐԵՎԱՆ — 1980 թվական:

Պալատն ուներ` 500 տեղանոց հյուրանոց, 400 տեղանոց ռեստորան, երկու սրճարան՝ յուրաքանչյուրը 100 մարդու համար, ակումբային սենյակներ, փակ լողավազան, դահլիճ՝ 1200 հանդիսատեսի համար, պսակադրումների դահլիճ, ցուցասրահ:

Հուշ դարձած այս շենքն այլևս գոյություն չունի և մեզ համար այն քաղցր հիշողության վերածված մի թանկ նկար է արդեն: Շատերի համար այն փոքրիկ գողտրիկ երևանյան անկյուն է, իսկ շատերի համար էլ սիրո խոստովանության և առաջին սիրո հետ հանդիպման վայր:

Երիտասարդական պալատ. Հիմնադրվել է 1970-ին -Բացումը 1979 թվական- Քանդվել է 2006-ին:

armpost.am