Ռեփեր Տիմատին և մոդել Անաստասիա Ռեշետովան բաժանվել են։ Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է Անաստասիան, սակայն չի նշել պատճառը։
«Այս տարին շատ զույգերի համար միության ամրությունը ստուգելու առիթ դարձավ, մեր միությունն այն չհաղթահարեց։ Մենք այլևս միասին չենք ապրում։ Վեց հիանալի տարիներ մեր հանդիպման առաջին պահից մինչև այս ամառ։ Կյանքում հավերժ ոչինչ չկա, և ամեն ինչ ավարտվում է մի օր»,– գրել է մոդելը։
«Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց այս պահին ուզում եմ իմ ամբողջ էներգիան այլ հունով ուղղել։ Ես հավատում եմ, որ կհաջողվի մեր հարաբերությունները վերածել իդեալական ծնողական տանդեմի հանուն Ռամտիրի։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար, սիրո ու աջակցության համար։ Նրա համար, որ 18-ամյա աղջնակից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիր անցյալի համար։ Ես խոստանում եմ մեր որդուն դաստիարակել հոր հանդեպ սիրո պայմաններում»,- գրել է նա։