
Ռուս երգչուհի, դերասանուհի Նատաշա Կորոլյովային ու նրա ամուսնուն՝ Սերգեյ Գլուշկոյին, թալանել են: Զույգից գողացել են հինգ միլիոն ռուբլի և երեք հազար եվրո արժողությամբ զարդեր: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին արձակուրդն է վայելել հանգստավայրում, գրում է korrespondent.net կայքը:
Նշվում է, որ կնոջ բացակայության ժամանակ 50-ամյա Գլուշկոն երկու կնոջ է տուն հրավիրել:
Զարդերի ու գումարի կորուստը հայտնաբերել է 47-ամյա Կորոլյովան` արձակուրդից վերադառնալուց հետո:
«Ճնշել է ամուսնուն, նա էլ խոստովանել է: Զույգը դիմել է ոստիկանություն»,-ասված է հաղորդագրությունում:
Կորոլյովան և Գլուշկոն ամուսնացած են արդեն 17 տարի և 18-ամյա որդի ունեն: