
Բելառուսական ընդդիմությունը կոչ է արել կանանց շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, դուրս գալ երթի, որն արդեն ստացել է «Ընկերուհին հանուն ընկերուհու» անվանումը: Այն կմեկնարկի Մինսկում ժամը 15:00-ին, Անկախության հրապարակից:
Մասնակիցներին կոչ են անում իրենց հետ վերցնել ոչ միայն բռնաճնշումների ենթարկված բելառուսուհիների նկարներն, այլև սուլիչներ, կաթսաներ, շերեփներ, ամեն ինչ, ինչով հնարավոր է մեծ աղմուկ անել: «Սա կլինի ամենամեծ ու բարձրագոչ կանացի երթը: Գոնե այս անգամ մեզ կլսեն»,- ասված է հայտարարության տեքստում: